02 11 2020

Դանիել Իոաննիսյանը Վազգեն Սարգսյանին հանցագործ է համարում. Politik.am

Դանիել Իոաննիսյանը Վազգեն Սարգսյանին հանցագործ է համարում. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Հայաստանի հասարակությունը կարճ հիշողություն ունի ու սա է պատճառը, որ նախկինում ամենատարբեր կասկածելի հայտարարության հեղինակները հիմա ծափերի են արժանանում միայն նրա համար, որ հասցնում են «կամուֆլյաժով նկարվել» կամ ֆեյսբուքում պնդել, որ իրենք հանուն Արցախի պայքարում են։

Սոցիալական ցանցերում հիմա շատերը ծափահարում են սորոսական Դանիել Իոաննիսյանին, ավելին, նրան Արցախում դիմավորում են սպաները, որոնք նաև «գիդի» դեր են տանում նրա համար։ Եվ սա այն դեպքում, երբ իշխանափոխությունից հետո Իոաննիսյանը հայտարարել էր, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանը հանցագործ է։

Պատկերացնում եք, թե ինչ աստիճանի են արժեքները անիմաստ Հայաստանում, որ «Վազգեն Սարգսյանի» անվան ռազմական ակադեմիան ավարտած սպաները «դայակություն» են անում Դանիել Իոաննիսյանի համար։ Իսկ ինչ են զգում Սպարապետի ստեղծած բանակի զինվորները, երբ ձեռքով բարևում են նրան։ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ իհարկե բռնություն պետք չէ գործադրել, բայց առնվազն իր այս խոսքերի համար պատասխան պահանջել պետք է, դա  Վազգեն Սարգսյանի ժառանգների՝ հայ սպայի պատվի հարցն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ