Ադրբեջանը չի ցանկանում, որ երրորդ երկիր ներգրավվի ԼՂ հակամարտությունում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է РИА Новости-ն: «Մենք չենք ցանկանում, որ որևէ երրորդ երկիր ներգրավի ԼՂ հակամարտությունում:
Մենք նման հնարավորություն չենք տեսնում, քանի որ մեզ շրջապատող երկրները մեր գործընկերներն են և բարեկամները: Մենք գիտենք, որ Հայաստանը փորձում է ներգրավվել նրանց մարտական գործողություններում, սակայն, վստահ եմ , որ դա տեղի չի ունենա»,-նշել է Ալիևը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ից Արցախում ադրբեջանական ագրեսիվ գործողություններում ուղիղ ներգրավածություն ունի Թուրքիան, ոչ միայն զենքով, ինչպես նաև Իսրայելը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը