ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում խոսքը նաև հնարավոր ռազմական օգնության մասին է, որի ծավալը դեռ պետք է քննարկվի, հայտնում է գործակալության Telegram ալիքը:
Դեսպանի խոսքով՝ Հայաստանը դիմել է ՌԴ-ին երկկողմ համաձայնագրերի շրջանակում, և ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չի գնում:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը