ՆԱՏՕ-ն շնորհավորում է իր դաշնակից Թուրքիային Հանրապետության օրվա կապակցությամբ և կոչ անում միանալ տոնակատարություններին։
Նշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականից։
Սեպտեմբերի 27-ին Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիային ՆԱՏՕ-ն արձագանքել էր հոկտեմբերի 5-ին՝ կոչ անելով զինադադարի ռեժիմ հաստատել։ «Չափազանց կարևոր է, որպեսզի մենք կարողանանք շատ հստակ ուղերձ հղել բոլոր կողմերին․ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն մարտերը։ Մենք պետք է աջակցենք հակամարտությանը խաղաղ, բանակցային լուծում գտնելու բոլոր ջանքերին»,- ասել է Ստոլտենբերգը Թուրքիա կատարած այցի ընթացքում: «Ռազմական լուծում չկա»,- հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը
Այնուհետև հոկտմբերի 22-ին արդեն կոչ է արեց առաջին անգամ իր դաշնակից Թուրքիային օգտագործել «տարածաշրջանում իր նշանակալի ազդեցությունը» Լեռնային Ղարաբաղում լարվածությունը թուլացնելու համար։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի համար արժեքավոր դաշնակից է, սակայն ես նաև ակնկալում եմ, որ Թուրքիան կօգտագործի տարածաշրջանում իր նշանակալի ազդեցությունը Ղարաբաղում լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Սակայն, ինչպես տեսնում ենք, Թուրքիան չի լսել իր դաշնակցին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը