Եթե լինենք իրատես, միջազգային հանրության արձագանքը սպասելի էր: Մեր բարեկամ Հունաստանի և Կիպրոսի արձագանքը կարող ենք համարել շատ ընկալելի և հենված անկեղծության ու հակաահաբեկչական մտածողության վրա: Եվրոպական մի շարք երկրների պահվածքը՝ բացի Ֆրանսիայից, շատ անհասկանալի է: Նրանց չեզոք, երբեմն ընդգծված բացասական չեզոքությունը հետքայլ էր այն համամարդկային արժեքներից, որոնք հռչակվել են այդ երկրներում գերակայություններ: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Մեծ Բրիտանիայի լռությունը ընդհանրապես ընկալելի չէ՝ չնայած, եթե քաղաքական իրողություններով առաջնորդվենք, սպասելի էր ավելի քան: Կան նաև երեսպաշտության որոշ դրվագներ, մասնավորապես անօդաչու «Բայրաքթար» սարքերը, եթե դիտարկում ենք դետալներով, ապա դա, լինելով թուրքական, խորքում կառուցված է ամերիկյան, բրիտանական, կանադական, գերմանական և այլ դետալներից»,- ասաց թուրքագետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը