«Ռուս-թուրքական պրոքսի պատերազմ է ընթանում: Միամիտ կլիներ կարծել, որ այս տարածաշրջանում՝ ՌԴ դաշնակից ՀՀ-ում Թուրքիան չի գնալու սադրանքի և չի հրահրելու նոր ճակատի բացում: Սա գլոբալ մարտահրավեր է Ռուսաստանին»,-մամուլի ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, պատասխանելով հարցին, թե տարածաշրջանում ՌԴ-ն է համարվում ազդեցիկ երկիր, այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ սա նաև ուղղված է ՌԴ-ի դեմ։
Ըստ թուրքագետի՝ պատմությունը վկայում է՝ Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ ու պատերազմ իրականացնելու առաքելություն ունի. ռուս-թուրքական պատերազմի գաղափարախոսությունները հակաահաբեկչական էին. բուլղարներին, հայերին և մյուսներին փորձում էր փրկել Օսմանյան Թուրքիայի ահաբեկչությունից: Հիմա հերթական դրսևորում է:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը