29 10 2020

Քանի դեռ հրադադար չկա, բանակցությունները չեն կարող արդյունավետ ստացվել․ Էդմոն Մարուքյան



Որքանով որ հասկանում ենք, Ժնևի հանդիպումը հրադադարի համար չէ, այլ բանակցությունների ինչ-որ սկիզբ է, կամ փորձ։ Պետք է ասեմ հետևյալը՝ խորհրդարանական ուժերը որևէ ձևով որևէ խողովակով տեղեկացված չեն՝ ինչ է քննարկվելու։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Երեկ եթե հարց ու պատասխան լիներ, միգուցե իմանայինք։ Մենք տեղյակ չենք, թե ինչ են բանակցելու Ժնևում, հետևաբար չենք կարող ասել՝ ինչ ենք ակնկալում։ Մեծ հաշվով որևէ բան չեմ էլ ակնկալում, քանի որ քանի դեռ հրադադար չկա, բանակցությունները չեն կարող արդյունավետ ստացվել»,-ասաց Մարուքյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ