27 10 2020

Բոլոր պատկան մարմինները պետք է Վազգեն Մանուկյանի կոչից հետևություն անեն․ Տիգրան Քոչարյան

Բոլոր պատկան մարմինները պետք է Վազգեն Մանուկյանի կոչից հետևություն անեն․ Տիգրան Քոչարյան

«Վազգեն Մանուկյանը լիարժեք  իրավունք ունի այսպիսի կոչ անել, քանի որ պետության կազմավորման հիմքերում է կանգնած եղել և նաև հայոց բանակի կազմավորման մեջ բավականին մեծ ներդրում է ունեցել և շատ լավ հասկանում է ինչպիսին է իրավիճակը ռազմաճակատում։ Այդ իսկ պատճառով առնվազն բոլոր պատկան մարմինները պետք է կոչին հետևեն և փորձեն հետևություններ անել, որպեսզի այն վիճակը, որը նկարագարված էր  երեկվա վարչապետի ելույթում, այդ վիճակին չհասնի»,- Yerevan.Today-ի հետ զրույցում  անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, ասաց մեդիա փորձագետ Տիգրան   Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը իր հայտարարության մեջ ասել էր․ «Հայրենակիցնե՛ր, Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։ Ի՞նչ է պետք անել։

1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ