ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ԼՂ հարցով շատ արդյունավետ բանակցություններ են անցկացրել Վաշինգտոնում։ Այս մասին նշում է «ՏԱՍՍ»ը։
«Մենք շատ արդյունավետ հանդիպումներ են ունեցել առավոտյան, և շարունակում ենք մեր համատեղ աշխատանքը, որպեսզի գտնենք մի ճանապարհ, որի օգնությամբ կարող ենք հասնել հստակ ու շատ կարևոր նպատակների՝ հաստատվի հրադադարի ռեժիմ, վերադարձ կատարվի խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա։
Երևանը կարծում է, որ ԼՂ հարցով ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ունեն միասնական դիրքորոշում։
«Շատ կարևոր է, որ ԱՄՆ ջանքերը էականորեն համախմբված են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկրների՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի միասնական ջանքերի հետ։ Սա այն ձևաչափերից է, որտեղ այս երեք երկրները էական չափով միասնական են իրենց ջանքերում, համակարգված են ու համախմբված։ Դա հենց այն ֆորմատն է, որտեղ, չնայած միջազգային այլ հարցերի վերաբերյալ այդ երեկրների տեսակետների տարբերությանը, առկա է ապշեցուցիչ միասնականություն»,-ասել է Մնացականյանը՝ նաև հայտարարելով, որ միջազգային բանակցություններում քննարկվում են ԼՂ-ում կրակի անհապաղ դադարեցման ուղիները։
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի, ինչպես նաև այլ գործընկերների, Պետդեպի ներկայացուցիչների հետ հանդիպումներում քննարկում են կրակի անհապաղ դադարեցման հասնելու, հաստատելու, ապա նաև քաղաքական բանակցություններին վերադառնալու ուղիները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը