ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել են։ Կողմերը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի շարունակվող սրացման շուրջ: Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից տարածաշրջան ապօրինի զինված խմբավորումների զինյալներ տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը