23 10 2020

ՌԴ նախագահն անում է ամեն ինչ պատերազմը դադարեցնելու համար. Պեսկով

ՌԴ նախագահն անում է ամեն ինչ պատերազմը դադարեցնելու համար. Պեսկով

 

Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պուտինը երեկ խոսել է այն մասին, որ մշտական ամենօրյա շփման մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ: Ես միայն կարող եմ եւս մեկ անգամ կրկնել, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն անում է ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու եւ հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար», -ասել է նա: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ