23 10 2020

Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ․ Պեսկովը՝ ԼՂ հարցի մասին

Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ․ Պեսկովը՝ ԼՂ հարցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ հնարավոր ամեն ինչ անում է, որ Երեւանն ու Բաքուն գան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման: Այս մասինն հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Նախագահ Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ, որ երկու երկրներին եւ երկու մայրաքաղաքներում իր գործընկերներին բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման»,- ասել է նա։

Պեսկովը հիշեցրել է Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի բարեկամության մասին, որը Ռուսաստանի համար թանկ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ