Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի նիստում:, գրում է РБК-ն։
Նա նշել է՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների բոլոր կողմերն անկեղծորեն ձգտում են կարգավորման, սակայն Ռուսաստանը բոլորից շատ է դրանում հետաքրքրված:
Նա նաև նշել է, որ շատ է ցանկանում փոխզիջման տարբերակներ գտնել Ղարաբաղի հարցով, և օրվա ընթացքում մի քանի անգամ զրույցներ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պուտինը նաև նշել է, որ հույս ունի՝ Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ ամերիկացի գործընկերները կգործեն Ռուսաստանի հետ փոխհամաձայնեցված: ՌԴ նախագահը նաև նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ի սկզբանե ունեցել է էթնիկական առճակատման բնույթ և սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործություններից։
«Այս հակամարտությունը սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այլ սկսվել է էթնիկական առճակատմամբ: Ցավոք, փաստ է, երբ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են կատարվել հայ ժողովրդի նկատմամբ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք ընդհանուր առմամբ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը