22 10 2020

Եթե դիվանագիտական լուծում չկա, ի՞նչ գործ ունի ԱԳՆ-ն Մոսկվայում, նախագահը՝ Բրյուսելում. Արմեն Մինասյան

Եթե դիվանագիտական լուծում չկա, ի՞նչ գործ ունի ԱԳՆ-ն Մոսկվայում, նախագահը՝ Բրյուսելում. Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիվանագիտական լուծում չկա։

Երկու հարց ունեմ, խնդրում եմ՝ օգնեք պատասխանները հասկանամ։

Ա/ Եթե չկա դիվանագիտական լուծում, էս երեք շաբաթ (դրանից առաջ էլ երեք տասնամյակ) ինչի՞ ենք աշխարհին խաբում, թե խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի։ Թե՞ «խաղաղ լուծումը» դիվանագիտությունից դուրս ինչ-որ բան ա, բայց աշխարհը հլա գլխի չի ընկել՝ ինչն ա։

Բ/ Ի՞նչ գործ ունի ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում, իսկ վաղը չէ մյուս օրը Վաշինգտոնում, ի՞նչ գործ ունի Արմեն Սարգսյանը Բրյուսելում, եթե դիվանագիտական լուծում չկա։ Սան Ֆրանցիսկոյի էն անտուն տատիկը վերջի կոպեկներն ուղարկեց Հայաստան, որ մեր բարձրաստիճաններն աննպատակ գործուղում գնա՞ն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ