20 10 2020

- Կարո՞ղ եք ասել, որ հաղթելու ենք։ - Այո,- Ալեն Սիմոնյանը լրագրողներին



Կառավարության շենքում ավարտվել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ, որին նախորդել էր վարչապետի հանդիպումն Արցախի հանրապետության երկու նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։

Լրագրողներին չհաջողվեց հանդիպել Կառավարությունից դուրս եկող նախագահներին, իսկ ժամեր անց նույն շենքից դուրս եկած  ԱԺ փոխնախագահ  Ալեն Սիմոյնանը  հրաժարվեց վարչապետ-կուսակցականներ ֆորմատով հանդիպումից մանրամասներ հրապարակել:

«Չեմ խոսելու ոչ մի բան»,-ասաց ԱԺ փոխնախագահը ու արագ քայլերով ճեղքեց լրագրողների պատը, նստեց ծառայողական մեքենան: Միակ պատասխանը, որ հնչեց մեր մի քանի հարցադրումներին հետևյալն էր․ «Իհարկե՝ հաղթելու ենք»։ Ասաց ու դուռը փակեց, որպեսզի այլ հարցեր չհնչեցնենք:

Հիեցնենք, վարչապետը հոկտեմբերի 19-ին անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որին մասնակցել էր նաև Վեհափառ Հայրապետը, ինչից հետո անսպասելի հանդիպմում կայացավ  արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ այսօր առավոտից  իրար հաջորդեցին վարչապետի մոտ երկու տարբեր ֆորմատներով հանդիպումներ՝ նախագահների ու իր կուսակիցների հետ: Առիթը, ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ,  ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերի մասին տեղեկացնելն էր ու քննարկումներ՝ նշված օրակարգի շուրջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ