18 10 2020

Պետք է դիմել Ռուսաստանին. Տիգրան Սարուխանյան

Պետք է դիմել Ռուսաստանին. Տիգրան Սարուխանյան

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Համբուրգի համալսարանի այցելու գիտաշխատող, ցեղասպանագետ Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատմությունից դասեր չքաղած բախտախնդիրները դեռ կարծում են, որ պաշտոնական Արևմուտքը թուրք-ադրբեջանական ագրեսիայից անմասն է և հանդես է գալու հայ ժողովրդի պաշտպանության դիրքերում։ Այս մոլորությանը հավատում են դեռ շատերը։ Վաղը ՆԱՏՕ-ն փակ դռների ետևում քննարկի Ղարաբաղի հարցը՝ հավանաբար ի մի բերելով Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացմանն ուղղված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները։ Վրաստանի դիրքորոշումը մեր դեմ ուղղված ագրեսիայի պայմաններում վերահաստատում է այն, որ ՆԱՏՕ-ի թեկնածության անդամ պետությունը Հայաստանի նկամամբ իր դիրքը չէր կարող համաձայնեցրած չլիներ և՛ Եվրոմիության և ԱՄՆ հետ։

Այն որ Պոմպեոն, ինչպես իր նախորդները գրեթե հարյուր տարի ի վեր խոստանում էին չմոռանալ մարտիրոս հայ ժողովրդի ճակատագիրը, բայց այդ ճակատագիրն էլ ավելի էին դառնացնում, վերահաստատում է, որ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ մնացել է մեն մենակ։ Նմանատիպ ագրեսիայի պայմաններում միայնակ էր մնացել նաև Սիրիայի առյուծ Ասադը։ Սիրիան կործանումից փրկեց միայն Ռուսաստանը և դա կատարեց այն ժամանակ, երբ պաշտոնական Սիրիան հստակեցրեց իր արտաքին քաղաքական դիրքորոշումը և օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Ռուսաստանին։ Այդ կոալիցիային միացավ նաև Իրանը։

Մենք պետք է արդեն վաղուց գիտակցած լինեինք, որ մարտիրոսանալու փոխարեն, կարելի էր հաղթող դուրս գալ մեզ պարտադրած պատերազմից։ Իսկ դա կարելի է անել միայն պատերազմի ողջ սարսափի ընկալման ու արագ կողմնորոշման շնորհիվ միայն։ Պետք է դիմել Ռուսաստանին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ