17 10 2020

Մակրոնը ողջունում է հումանիտար հրադադարը

Մակրոնը ողջունում է հումանիտար հրադադարը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար հրադադարը, որը շաբաթ օրը հայտարարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, եւ կոչ է արել անվերապահորեն պահպանել այն: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

«Հանրապետության նախագահը ողջունում է այս երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից համատեղ հայտարարած հումանիտար հրադադարը Ֆրանսիայի միջնորդական ջանքերից հետո, որը նա նախաձեռնել է վերջին օրերին եւ ժամերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցնելով (բացի Ֆրանսիայից, դրանք Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն են)»,- նշել են Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակում։ «Այս հրադադարը պետք է լինի անվերապահ եւ խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից: Ֆրանսիան դրան շատ ուշադիր կհետեւի եւ հավատարիմ կմնա ռազմական գործողությունների շարունակական դադարեցման ապահովմանը, որպեսզի հնարավոր լինի արագորեն սկսել վստահության արժանի բանակցություններ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ