16 10 2020

ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռազմական գործողությունների են մասնակցում ռուսական ամենափխրուն սահմանագծի մոտ․ պատմաբան



Ճիշտ հարյուր տարի առաջ այս օրերին աշխարհում չճանաչված քեմալական ուժերը հարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա։ Սրան հաջորդել էին լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական զորավարժությունները, և դրան ի պատասխան՝ հայ-ռուսական զորավարժությունները: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան Հայկ Դեմոյանը։

Թե ինչ կարմիր գծեր են հատված աշխարհաքաղաքական իրավիճակի առումով, Դեմոյանը նկատեց․ «Թուրքիան այլևս բացահայտ է փորձում միջամտել Հարավային Կովկասի իրադարձություններին, բորբոքում է հանգած հակամարտությունները և փորձում է այդ կրակի մեջ ստանալ կարճաժամկետ և երկարաժամկետ շահեր: Առաջին ցնցող երևույթը, որ կարող ենք արձանագրել հենց աշխարհաքաղաքական համատեքստում՝ այն է, որ Թուրքիան բացահայտ հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության, մի երկրի դեմ, որի շահերը Հարավային Կովկասում ոչ ոք չէր քննարկում, բայց այսօր նրա պատմական հակառակորդը հատել է այդ սահմանը: Ընդ որում, այդ սահմանը վաղուց էր հատվել՝ դեռևս Նախիջևանում, որտեղ ըստ պայմանագրերի կա նաև Ռուսաստանի կարևոր դերակատարությունը, սակայն այնտեղ չկան ոչ ռուսական ռազմաբազաներ, ոչ ռուսական խաղաղապահներ, այլ կա թուրքական ռազմական ներկայություն:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ