Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլյութ Չավուշօղլուն առարկայնորեն քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարները նշել են, որ խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանք չկա: «Կողմերը հաստատել են ս.թ. հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարության դրույթների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը: Նշվել է հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման եւ հսկողության մեխանիզմների համաձայնեցման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ բանակցային գործընթացը վերսկելու հարցով քայլերի օպերատիվ համաձայնեցման կարեւորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը