15 02 2025

Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը

Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը

Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովի շրջանակում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը առաջին հանդիպումը։  Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ նրանք քննարկել են առևտրային հարաբերությունները, ներառյալ պաշտպանական արդյունաբերությունը, և երկկողմ այլ հարցեր, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի հատվածում իրադարձությունները և Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը:

Նախարար Ֆիդանը իր ամերիկացի գործընկերոջը փոխանցել է Թուրքիայի տեսակետը այն քայլերի վերաբերյալ, որոնք տարածաշրջանի երկրները կարող են ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում։
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ