30 12 2024

Մոսկվան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թբիլիսիի հետ. Լավրով

Մոսկվան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թբիլիսիի հետ. Լավրով

 

Մոսկվան պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորել այնքանով, որքանով պատրաստ է Վրաստանը: Այս մասին տարեվերջին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք վճռական ենք կարգավորելու ռուս-վրացական հարաբերությունները հենց այնքանով, որքանով Թբիլիսին պատրաստ է դրան»,- նշել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ Մոսկվան չի պատրաստվում միջամտել Վրաստանի ներքին գործերին։

2008 թվականի սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։ Դիվանագիտական ​​հարաբերությունների խզմամբ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ կպահպանի հյուպատոսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

2009 թվականի մարտից Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը գործում է Ռուսաստանի Դաշնության շահերի բաժինը, որը համալրված է Ռուսաստանի դիվանագիտական ​​և տեխնիկական անձնակազմով: Մոսկվայում ևս Շվեյցարիայի դեսպանատանը, վրացական շահերի բաժին է ձևավորվել, գրում է ՏԱՍՍ-ը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ