ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա, և այդ հրավերը նա ընդունել է։ Հուսով ենք՝ մոտ ապագայում այդ այցը տեղի կունենա»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը