15 10 2020

Կրեմլում նշել են Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու պայմանը

Կրեմլում նշել են Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու պայմանը

Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այստեղ առաջնարհերթ հարցն այն է, թե արդյոք հակամարտող կողմերը, այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը, պատրաստ են դրան: Ցանկացած խաղաղապահի կամ դիտորդի տեղակայում հնարավոր է միայն կողմերի համաձայնության դեպքում»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է իր խաղաղապահների կոնտինգենտն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

«Մենք դրա պատասխանը դեռ չենք ստացել»,-հավելել է նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ