14 10 2020

Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ և Ադրբեջանի գործընկերների հետ

Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ և Ադրբեջանի գործընկերների հետ

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում նա կոչ է արել ամբողջությամբ կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած պարտավորությունները։ Այս մասին шհաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել իր գործընկերներին ամբողջությամբ կատարել ադրբեջանական և հայկական կողմերի պարտավորությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների», - ասվում է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ