13 10 2020

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու հայցը

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու հայցը

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը։ Հայցի մերժումը բացատրվել է հարցը լսելու համար ոչ բավարար ապացույցներով, հայտնում է The Jerusalem Post-ը: 

Նշվում է, որ հայցը ներկայացրել է ակտիվիստ Էլի Ջոզեֆը, ով այդ առիթով հացադուլ էր հայտարարել։ Լրատվամնիջոցը մեջբերել է իրավապաշտպան Իտայ Մաքի խոսքերը, որը կոչ է արել Իսրայելին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին ՝ համարելով դա բարոյական խնդիր: Ակտիվիստ Էլի Ջոզեֆը հայտնել է, որ Ադրբեջանի զենքի 60% -ը գալիս է Իսրայելից, ինչպես նաև նշել է, որ Ղարաբաղում պատերազմից մի քանի օր առաջ ևս Իսրայելը օդային ճանապարհով զենք է տեղափոխել Ադրբեջան:

Նա հիշատակել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության զեկույցը, որը հաստատում է, որ Ադրբեջանը իսրայելական անօդաչու սարքեր է օգտագործում հայերին սպանելու համար: Նշվում է նաև, որ դատավորն անգամ տուգանք է նշանակել նման միջնորդություն ներկայացնելու համար՝ նշելով, որ այն ներկայացվել է վաղաժամ և և առանց բավարար հետազոտության իրականցման:

Հիշեցնենք, որ իսրայելցի մի խումբ գիտնականներ էլ Իսրայելի կառավարությանն են կոչ արել անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ