Մեր այսօրվա առաջնային հարցը կրակի դադարեցման հարցն է և վերիֆիկացիոն մեխանիզմների ապահովվումը: Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե երկուստեք մեղադրանքներ են հնչում հրադադարի խախտման վերաբերյալ, և որոնք են այն վերիֆիկացիոն մեխանիզմները, որոնք թույլ կտան դադարեցնել կրակը և ռազմական գործողությունները:
«Այսօր ընթանում են խորհրդակցություններ, Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությամբ և Կարմիր խաչի ներգրավմամբ, որպեսզի գտնենք մեխանիզմներ և կարողանանք կոնկրետ սկսել աշխատանքները, և այդ գործընթացում երեք նախագահները անմիջականորեն ներգրավված լինեն, որ ամուր հիմք ստեղծվի ապահովվելու ամուր հրադադար, և աշխատենք մարդասիրական հարցերի շուրջ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը