«Զինուժ մեդիայի» նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Հադրութում և ներկայացրել բացառիկ կադրեր։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, ով ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Զինուժի» տեսանյութը։
Նկարահանող խումբը զրուցել է Հադրութի շրջանի վարչական ղեկավար Կամո Պետրոսյանի հետ, ով հայտնել է, որ տարբեր տրամաչափի զենքերով հարվածներ են հասցրել Հադրութին։
«Բացի այդ, դիվերսիոն խումբ է եկել, մի մարդու նման կանգնել ենք, զոհեր և վիրավորներ ունենք մենք, իրենք էլ»,– ասել է նա։
Մանրամասները` տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը