11 10 2020

Մեզ համար առաջնահերթ է Հայաստանում և Ադրբեջանում կայունությունը. Մարիա Զախարովա

Մեզ համար առաջնահերթ է Հայաստանում և Ադրբեջանում կայունությունը. Մարիա Զախարովա

 

ՌԴ-ն, պաշտպանելով իր ազգային շահերը, չափազանց հետաքրքրված է Հայաստանում եւ Ադրբեջանում կայունությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում:

 «Այսօրվա իրավիճակի եզակիությունը կայանում է նրանում, որ սեփական ազգային շահերի առկայության դեպքում մեզ համար առաջնահերթ է Հայաստանում և Ադրբեջանում կայունությունը, եւ նրանց հարաբերությունները մեզ համար սկզբունքային կարևորություն ունեն»,-ասել է նա:

 Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի թույլ չի տալիս ինքն իրեն խաղալ այլ երկրների ժողովուրդների զգացմուքների հետ, երբեք չի զբաղվում դատարկ հռետորաբանությամբ: Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ադրբեջանի եւ Հայաստանի դեպքում կարողացել է հասնել արդյունքի դիվանագիտական ջանքերի հիման վրա: Ընդ որում՝ դիվանագետը նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ դերը հակամարտող կողմերի միջեւ բանակցությունների կազմակերպման գործում:

 «Պետք է հիշել, թե ինչ աշխատանք է կատարել մեր երկրի նախագահն անձամբ, որպեսզի մեր երկրում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ժամանումը հնարավոր դառնա: Ղարաբաղյան կարգավորման մասին ցանկացած զրույցը, ըստ իս, պետք է սկսել հասկանալուց եւ հիշեցնելուց, թե ով է իսկական ընկերը, ով՝ ոչ այնքան»,-հավելել է Զախարովան:

 ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ կարծիք է հայտնել, որ բանակցությունների ընթացքում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն իր առջեւ խնդիր էր դրել ոչ թե մտերմացնել կողմերին, այլ մշակել փաստաթուղթ, որը թույլ կտար սկսել հակամարտության կարգավորման ուղին: «Ես զգացողություն ունեի, որ նրա խնդիրը կայանում էր փաստաթուղթ ստեղծելու մեջ, որը կլիներ հենակետը այդ շատ բարդ, սակայն անհրաժեշտ ուղին սկսելու համար: Համաձայնեք՝ կողմերին մտերմացնելը եւ կոմպրոմիսային փաստաթուղթ մշակելը տարբեր բաներ են: Լավրովը կենտրոնացել էր երկրորդ մոտեցման վրա, դա իմ զգացողությունն է»,-պարզաբանել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ