09 10 2020

Արցախի նախագահը հանդես կգա մամուլի ասուլիսով

Արցախի նախագահը հանդես կգա մամուլի ասուլիսով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 10։00-ին, հանդես կգա մամուլի ասուլիսով։ Այս մասին տեղեկանում ենք Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Վաղն առավոտյան՝ ժամը 10:00-ին, հանդես կգամ մամուլի ասուլիսով, որին ուղիղ եթերում կարող եք հետեւել իմ ֆեյսբուքյան էջով եւ հայկական լրատվամիջոցներով: Թեման մեր երկրի դեմ սանձազերծված պատերազմն է, այս օրերին դրա թողած հետեւանքները եւ մեր անկոտրում պայքարը»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ