ԱՀ Արցախի «Արդարություն» խմբակցության հայտարարությունը.
Բաքվի իշխանությունը Թուրքիայի բացահայտ դրդմամբ, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները, որի ընթացքում կազմակերպված կերպով տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ Սիրիայից և Լիբիայից։
Այս փաստը հաստատում են նաև մի շարք պետություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ և ԶԼՄ-ներ։
Կարևորելով տարածաշրջանային անվտանգությունը, տարածաշրջանի պետություների մեջ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ դիմում ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ստեղծելու համատեղ աշխատանքարին խումբ, Արցախի և Իրանի հարակից շրջաններ ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և նրանց չեզոքացումը համակարգելու համար, որոնք փաստացի սպառնում են երկու պետությունների շահերը, տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանը և երկու պետությունների տարածքային ամբողջականությանը։ Կոչ ենք անում ԱՀ ԱԺ բոլոր խմբակցություններին միանալ այս հայտարարությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը