05 10 2020

Երուսաղեմի Հայոց պատրիարքը նամակ է հղել Իսրայելի վարչապետին

Երուսաղեմի Հայոց պատրիարքը նամակ է հղել Իսրայելի վարչապետին

«Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է ուղղել  Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին՝ դադարեցնելու համար Ադրբեջանին՝ իսրայելական զենքի վաճառքը»:

Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ փոխանցում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ հավելելով, որ նամակի օրինակն ուղարկվել է նաև Իսրայելի Պաշտպանության նախարար Բեննի Գանցին, Քնեսետի խոսնակ Յարիվ Լևինին և Արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիին:

«Այս պահին շատ ցավալի է Ձեզ գրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը  Իսրայելի աջակցության մասնակցության մասին»,- այսպես է սկսել իր նամակը Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ապա նամակում հիշեցրել, որ  Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Հայաստանի մասն է եղել:

Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիային՝   Երուսաղեմի Հայոց պատրիարքը նշել է, որ որպես բանիմաց խաղաղասեր քաղաքական գործիչ՝ ակնկալում են Բենիամին Նաթանյահուի փորձառությունը՝ օգնելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև խաղաղություն հաստատելու գործում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ