05 10 2020

Երախտագիտություն ձեզ՝ մեր հերոսական սերնդի համար․ Արցախի նախագահը՝ ուսուցիչներին

Երախտագիտություն ձեզ՝ մեր հերոսական սերնդի համար․ Արցախի նախագահը՝ ուսուցիչներին

Այսօր ձեր մասնագիտական տոնն է, ՀՀ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ուսուցիչներին:

«Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը»,- գրել է նա:

Նա նշել է նաև, այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ. «Խաղաղություն ձեզ, մեր ժողովրդին ու Հայրենիքին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ