05 10 2020

Ադրբեջանի հերթական կեղծիքը

Ադրբեջանի հերթական կեղծիքը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական զավեշտալի «ապացույց» է հրապարակել այն մասին, իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել, և ասվածը հիմնավորելու համար թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել:

Նկարից երևում է, որ դատարկ խողովակ հիշեցնող մետաղական առարկան, ամենայն հավանականությամբ, խնամքով տեղադրվել է բարեկարգ ասֆալտի վրա եղած անցքում:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է․ «Ինչպիսի քաղաքակիրթ պահվածք «հայկական» հրթիռի կողմից: Այն այնքա՜ն նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Ահա այսպիսի ակնհայտ կեղծիք, ծիծաղելի է»,- գրել է Թաթոյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուրը կարող է Արցախի և Հայաստանի մի շարք բնակավայրերում տեսնել Ադրբեջանի հարձակումների և արձակած կասետային հրիթռների պատճառած կորուստներն ու ավերածությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ