04 10 2020

Արման Բաբաջանյանը պնդում է՝ ադրբեջանական նավթամուղը պետք է հայկական բանակի պաշտպանության տակ լինի



Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում վերահաստատել է իր այն կարծիքը, ըստ որի ադրբեջանական նավթամուղն ու գազամուղը պետք է հայկական բանակի պաշտպանության տակ լինի․«Վերահաստատում եմ ասածս՝ Ադրբեջանի տարածքում գործող արևմտյան նախագծերը հայկական զինված ուժերը պետք է վերցնեն նշնառության տակ՝ հարկ եղած դեպքում պետք է առնվեն Հայաստանի և Արցախի զինված ուժերի պաշտպանության տակ, որովհետև Ադրբեջանը արևմտյան նախագծերից ստացվող հասույթով անթաքույց հովանավորում է տարածաշրջանի անվտանգությունը խաթարող միջազգային զինյալներին ու ահաբեկիչներին, իսկ հայկական զինված ուժերը ռեգիոնալ անվտանգության երաշխվորի իրենց առաքելության համատեքստում պետք է արգելեն այդպիսի գործելաոճը և ջանք չխնայեն, անհրաժեշտության դեպքում գործուն քայլերով ապահովելու տարածաշրջանի անվտանգությունը»,-գրել է պատգամավորը։

Politik.am-ը գրում է․ «Հիշեցնենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանը տարիներ առաջ փաստաթղթերի կեղծմամբ խուսափել է զինվորական ծառայությունից, որի համար դատապարտվել է և վաղաժամ ազատ է արձակվել առողջական խնդիրներից ելնելով։

Հիշեցնենք նաև, որ Բաբաջանյանը պատասխանատվությունից խուսափելու համար ցուցմունք էր տվել սեփական մոր դեմ և պնդել, որ փաստաթղթերն իրականում իր մայրն է կեղծել։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ