Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «Հովազ-1» մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի կաատարած սխրագործությունը:
«Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ
Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ:
Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները:
Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք:
Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը