Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանին եւ Բաքվին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման նոր մեթոդ է առաջարկել, նշել է Reuters-ը:
Մակրոնը հայտնել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ նրանց հետ քննարկելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ըստ Ֆրանսիայի նախագահի, ինքն ուժեղացրել է իր միջնորդական ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար:
Մակրոնը կրկին հակամարտության կողմերին հրադադարի կոչ է արել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը