01 10 2020

Թուրքիան՝ ակտիվ բանակցային կո՞ղմ. Գագիկ Համբարյան

Թուրքիան՝ ակտիվ բանակցային կո՞ղմ. Գագիկ Համբարյան

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող "ՀԺ" թերթում անանուն հոդված է լույս տեսել, որտեղ "անհայտ" հեղինակն իր գեղցի շուստրիությունն առաջ տանելով առաջարկում է Բաքվի փոխարեն  Անկարային դարձնել Արցախյան հարցի բանակցային ակտիվ մասնակից...

Պատմություն չիմացող, դիվանագիտությունից շատ հեռու հոդվածագիրը, ուղղակի չի պատկերացնում, թե ի՛նչ վտանգավոր առաջարկով է հանդես գալիս, ու թե ի՛նչ հետևանքներ կարող է այդ ամենն ունենալ հայկական կողմերի համար...

Ընդհակառակը, հիմա Երևանը պետք է պահանջի, որ Անկարան՝ որպես հակամարտող կողմերից մեկի դաշնակից դուրս շպրտվի որպես միջնորդ Մինսկի խմբից, այլ ոչ թե մեր հրավերով դառնա բակակցային գործընթացի ակտիվ մասնակից, որի մասին թուրքերը վաղուց են երազում...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ