29 09 2020

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով կրկին հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով կրկին հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։ «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշվում է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Ղարաբաղում հակամարտող կողմերի կրակի դադարեցման և ճգնաժամի սրացումը թուլացնելու նպատակով քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը, նշել է Կրեմլը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ