politik.am-ը գրում է.
«Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Թուրքիայի Հանրապետությունը մեծ մասնակցություն ունի։ Թուրքիան այս պատերազմում Ադրբեջանին օգնում է ռազմական, ռազմատեխնիկական և տեղեկատվական ասպարեզներում։ Թուրքական օդուժը մի քանի օր շարունակ ռազմական նշանակության բեռներ է տեղափոխել Ադրբեջան։ Թուրքիայի օդուժը Ադրբեջան ռազմական օգնություն է տեղափոխել ամենակարճ ճանապարհով՝ Վրաստանի օդային տարածքով։ Այս օրերին ադրբեջան ռազմական օգնություն է տեղափոխվել նաև Իսրայելից։
Ի դեպ պետք է նկատել, որ եթե Վրաստանը օդային ճանապարհ չտա Թուրքիայի օդուժին, ապա Ադրբեջանին օգնություն հասցնելը կդառնա գրեթե անհնար։
Այս բացահայտումը արդարացի զայրույթ առաջացրեց հայ հանրության շրջանում։ Վրաստանի այս գործելակերպը միանշանակ թնշամական ընկալվեց մեր հանրության կողմից։
Եվ ահա մեր բացահայտումից ժամեր անց թուրքերին հայերի նկատմամբ իրականցված ցեղասպանությունը ներելու գաղափարակիր Արսեն Խառատյանը Վրաստանի ոչ բարեկամական քայլերը բացահայտողներին ակնարկով կապում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ․«Վստահ եմ` առաջիկայում պաշտոնական տեղեկություններ կլինեն Թբիլիսիից, բայց վրացիների հետ մեզ կռվացնել չի ստացվելու, որքան էլ ադրբեջանցիք ու թուրքերը բզբզան»,-գրում է թուրք ներող Խառատյանը։
Հետաքրիր է, որ թուրքական շահերի սպասարկման մեջ մարդկանց մեղադրում է գործիչ, որը հանրության շրջանում Թուրքիայի շահերի սպսարկողի համբավ ունի։ Մարդ, որը խուսափել է զինվորական ծառայությունից։ Մարդ, որը Հայաստան է վերադարձել միայն 27 տարին լրանալուց հետո և ազատվել ծինվորական ծառայությունից՝ վօարելով նախատեսված տուգանքը։
Այս ամենը հաշվի առնելով տրամաբանական է, որ Արսեն Խառատյանը պաշտպանում է Թուրքիային և Ադրբեջանին աջակցող Վրաստանին։ Սա իր գաղափարախոսության շրջանակում է։
Հ․Գ․ Անկախ խառատյանանմանների ճիգերի, մենք ստիպելու ենք, որպեսզի Հայաստանի իշխանությունները պատասխանատվության կանչեն Վրաստանին ոչ բարեկամական կեցվածքի համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը