28 09 2020

Զե՛րծ մնացեք ԼՂ հակամարտությանը արտաքին միջամտությունից. ԵՄ

Զե՛րծ մնացեք ԼՂ հակամարտությանը արտաքին միջամտությունից. ԵՄ

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելում ճեպազրույցի ընթացքում նշել է․

«Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ տարածաշրջանի բոլոր խաղացողներԻն` զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ցանկացած միջամտությունից։ Եվրամիությունը տարածաշրջանի բոլոր խաղացողներին կոչ է անում խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դեէսկալացիան և խուսափել հակամարտության արտաքին միջամտությունից: Մենք տեղյակ ենք Թուրքիայի կողմից Սիրիայի զինյալների՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին լուրերից, բայց մինչ այժմ չենք տեսել որևէ փաստ, որը կհաստատեր այս տեղեկատվությունը: Սակայն, այս համատեքստում մենք կարող ենք միայն կրկնել մեր կոչը ՝ զերծ մնալ ցանկացած արտաքին միջամտությունից», գրում է ТАСС-ը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ