Հեղինակավոր Forbes պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածը հրապարակել է «Տանկերն այրվում են, երբ ադրբեջանական զորքերը հարձակվում են հայկական զորքերի վրա Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ:
Հոդվածի սկզբում նշվում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական Զինված ուժերը տարբեր զինատեսակներից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ հարձակումը սկսվել է Ադրբեջանի հուլիսյան հարձակումից ընդամենը 2 ամիս անց:
Forbes-ը նշում է, որ մարտական գործողությունները հանգեցրել են նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, իսկ հակամարտությանը կարող են նաև ներգրավվել Ռուսաստանը և Թուրքիան՝ ի պաշտպանություն հակամարտող պետությունների:
Հոդվածում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից հուլիսին Հայաստանի սահմանին Տավուշի մարզի ուղղությամբ սանձազերծված գործողություններին, ինչպես նաև ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմությունը՝ Արցախյան շարժումից մինչև մեր օրեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը