Սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է «ՏՕՍ»ծանր հրետանային համակարգեր: Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։
Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա: Հակառակորդն ունի առնվազն 27 զոհ, նաև մոտ 200 վիրավոր։ Հայկական կողմից կա 31 զոհ և մոտ հարյուր վիրավոր։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը