ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ նախագահը, մասնավորապես, ասել է.
«Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Ես տեղեկացա դրա մասին այսօր և երեկ: Մենք այդ տարածաշրջանում ունենք շատ լավ հարաբերություններ: Տեսնենք, թե կկարողանանք արդյոք դադարեցնել բախումները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը