ՀՀ ԶՈւ ձեռքում հայտնված և Պաշտպանության բանակի ցուցադրած ադրբեջանական տեխնիկան՝ մասնավորապես ԲՄՊ-2-ները Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, առաջնագծային 181-րդ մոտոհրաձգային բրիգադի սպառազինությունից են: Այս մասին գրում է Razm.info մասնագիտացված կայքը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով նաև նշված տեխնիկայի լուսանկարները:
«Վերևի լուսանկարում` 386 կողային համարով, սեպտեմբերի 27-ին մեր ձեռքը հայտնված ԲՄՊ-2-ն է: Ներքևում նույն տեխնիկան՝ բրիգադի գարաժում»,- նշվում է հրապարակման մեջ, որով քիչ ուշ իր էջում կիսվել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը