ՀՀ արդարադատության գենարալ-մայոր Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել՝ իշխանություններին կոչ անելով մի կողմ դնել տարաձայնությունները, դադարեցնել քրեական հետապնդումները՝ հնարավորություն տալով վերադառնալ։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Կոչ ՀՀ գործող իշխանություններին
Այսօր վաղ առավոտից Ադրբեջանը Արցախի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել էռազմական գործողություններ։
Ելնելով ստեղծված իրավիճակից,ՀՀ գործող իշխանություններին կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և դադարեցնել տարբեր դրդապատճառներով քրեական հետապնդումներն ու հետախուզումները` հնարավորություն տալով բոլորին վերդառնալ Հայաստան՝ միասնաբարլծվելու հայրենիքի պաշտպանությանը։
Տվե՛ք հնարավորություն միասնաբար դիմագրավել ադրբեջանական լայնածավալ ագրեսիային։
Հակառակորդը մեկն է, ուստի համազգային համախմբումն այլընտրանք չունի։
Նաև կոչ եմ անում իմ թիմակիցներին և համախոհներին անհրաժեշտության դեպքում կանգնել մեր բանակի կողքին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը