26 09 2020

Փաշինյանը քրեական հետապնդման է ենթարկում ՌԴ քաղաքական գործընկերներին․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանը քրեական հետապնդման է ենթարկում ՌԴ քաղաքական գործընկերներին․ Անդրանիկ Թևանյան

 

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Փաշինյանի տարօրինակ կալանքները և միօրինակ քայլերը

Ուշագրավ փաստ։ Նիկոլ Փաշինյանը, որպես կանոն, կալանավորում և/կամ քրեական հետապնդման է ենթարկում հայ–ռուսական հարաբերությունների զարգացմանը կողմ արտահայտվող, հայ–ռուսական ռազմավարական կապերի գլխավոր ճարտարապետներից հանդիսացող և ՌԴ քաղաքական գործընկերներ համարվող մարդկանց՝ Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան, Արմեն Գևորգյան, Գագիկ Ծառուկյան ․․․

Առանձին բացառությունները պարզապես հաստատում են այս կանոնը։

Արձանագրենք նաև, որ ԲՀԿ–ն ներկայիս խորհրդարանի միակ ուժն է, որի գործընկերը ՌԴ իշխող ուժ հանդիսացող «Եդինայա Ռոսիան» է։ Կալանավորվել է խորհրդարանի միակ ուժի ղեկավարը, որը կողմ է արտահայտվել ՀՀ–ի ԵԱՏՄ մտնելուն։ Իսկ ահա ԼՀԿ–ն ու ՔՊ–ն, որոնք նախորդ գումարման խորհրդարանում հանդես էին գալիս «Ելք» դաշինքի անվան տակ, պաշտոնապես դեմ էին ԵԱՏՄ–ին։

2 ամսով կալանավորել են ՌԴ բարեկամ քաղաքական ուժի ղեկավարին, և դա այն դեպքում, երբ Հայաստանը մազից է կախված։ Թուրք–ադրբեջանական հարձակումը Հայաստանի ու Արցախի վրա չի սկսում ոչ միայն մեր բանակի, այլ նաև Ռուսաստանի զսպող քայլերի արդյունքում։

Փաստորեն, հանուն սեփական իշխանության ու կասկածելի այլ նպատակների՝ «ժողովրդի» վարչապետը հերթական անգամ ստորադասում է պետական շահն անձնականին և հերթական անգամ ՌԴ–ի հետ փչացնում մեր հարաբերությունները՝ ադրբեջանական լոբբիին նոր հնարավորություններ տալով։

Չի բացառվում, որ Ծառուկյանին կալանավորեցին՝ ադրբեջանական մամուլի հրապարակած սենսացիոն նյութից հանրային ուշադրությունը շեղելու նպատակով։

Ինչ էլ լինի, սակայն, միևնույն է մենք չպետք է ուշադրության կենտրոնից դուրս թողնենք բուն թեման։ Իսկ թեման Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներն են և մեր երկրի անվտանգության սպառնալիքները, որոնք այս փուլում առավելապես ներքին ծագում ունեն։

Ի դեպ, Փաշինյանն այսօր շատ համոզիչ ձևով հաստատեց ադրբեջանական տեղեկատվական արտահոսքը։ Երևի այլ տարբերակ չուներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ