Ադրբեջանը ցանկանում է, որ իր խոսքի նշանակությունը ավելի մեծ լինի Հայաստանում, քան հայկական կողմինը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Թող չթվա, որ դա փոքր խնդիր է, օրինակ, ռազմական գործողությունների համեմատ։ Դա այդպես չէ։ Հենց հասարակության քայքայումը, հենց ամբողջական այս իրարամերժ հայտարարությունների ֆոնի վրա, որոնք հնչել են հենց նոր իշխանությունների կողմից՝ իրարամերժ, շատ վտանգավոր։ Մենք էլի հնարավորություն ունեցել ենք դրա մասին խոսել, նա ուզում է այդ անորոշությունը դարձնել զենք և պայթեցնել այդ հարցը ներսից, որ Հայաստանում համոզված լինեն, որ նոր իշխանությունը դրժել է, դա կարևոր է, բնութագիրը, թե տեսեք՝ ո՞վ է ձեր իշխանությունը, նրանք մեզ խոստացել են և դրժել են»։
Մանրաամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը