24 09 2020

ՀՀ-ն աշխարհի միակ երկիրն է, որտեղ մինչև 2021-ի հունվար կարանտին ա հայտարարված. Արթուր Դանիելյան

ՀՀ-ն աշխարհի միակ երկիրն է, որտեղ մինչև 2021-ի հունվար կարանտին ա հայտարարված. Արթուր Դանիելյան

 

«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարկերը նախատեսվածից 20% քիչ են հավաքվել: Սա, իհարկե, մասամբ կովիդի պատճառով ա, բայց հիմնականում իշխանությունների` երբեմն հանցավոր անփութության, իսկ ավելի հաճախ՝ միտման արդյունք: 20%-ը, որ հասկանաք, մոտավորապես մեր ողջ ՊՆ-ի բյուջեն ա: Բայց սրա հետ մեկտեղ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ մինչև 2021-ի հունվար կարանտին ա հայտարարված, ընդ որում, կառավարությունը կովիդի դեմ պայքարի արդյունքները դրական է գնահատում:

Ենթադրում եմ, որ էս սրիկաների ցինիզմը շուտով հասնելու է նրան, որ ուղիղ տեքստով ասեն՝ հանրահավաք մի արեք, որ կարանտինը հանենք, ու ՊՆ-ն առանց բյուջե չմնա: Սա, իհարկե, չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու աստղաբաշխական գումարներ մսխել, օրինակ` ինքնաթիռ ներկելու կամ պարգևավճարների վրա:

Ու, այո´, սա շատ արդար է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ