22 09 2020

Ինձ համար հոկտեմբերի 8-ի հանրահավաքը կազմակերպելու պատճառաբանություններն անհիմն են. Մակունց



Այդ հանրահավաքը մեզ չի անհանգստացնում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հոկտեմբերի 8-ին տեղի ունենալիք հանրահավաքին, որը կազմակերպել են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը»:

Հարցին, թե իր կարծիքով հանրահավաքը կստացվի՞ եւ բազմամարդ կլինի, նա պատասխանեց. «Չեմ ուզում որեւէ կանխատեսում անել: Անձամբ ինձ համար այդ հանրահավաքը  կազմակերպելու պատճառաբանություններ անհիմն են»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ