21 09 2020

Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա․ Վիտալի Բալասանյան



Ով նման հայտարարություն է արել, ինքն է դավադիր, և ժամանակը ցույց կտա, որ համար մեկ դավադիրը այդ հայտարարությունն անողն է: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը՝  անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախում կան դավադիր ուժեր։

Ռուսական «Դոսյե»-ին էլ անդրադառնալով, որ ՀՀ-ում լրտեսներ է բացահայտել, Բալասանյանը նախ նշեց, որ ՌԴ-ն ՀՀ դաշնակիցն է, իսկ ինչ վերբերում է «Դոսյե»-ին, ասաց, որ պետք է իմանալ, թե դա ինչ աղբյուր է. «Կարելի է գրել, որ 3 մլն-ից ավելի բոլոր ՀՀ քաղաքացիները, որոնք ապրում են ՌԴ-ում, «լրտեսներ», «շպիոններ» են, ինչ է թե մեր հարյուրհազարավոր քաղաքացիներ ՌԴ-ում արտագնա աշխատում են: 6-8 ամիս ապրում են այնտեղ, 4 ամիս գտնվում են Հայաստանում: Կարո՞ղ ենք ասել այդ մարդիկ լրտեսություն են անում, ինչի՞ մասին է խոսքը: Անտարբեր եղեք նման հայտարարություններին՝ իմ խորհուրդն ու առաջարկությունը ձեզ»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ